Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում խորհրդարանական ընտրություններում քվեարկության համար բացվել են ընտրատեղամասերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ ընտրություններին կմասնակցի ավելի քան 3,51 միլիոն մարդ: ԿԸՀ-ն քվեարկության համար 3645 ընտրատեղամաս է բացել 73 ընտրական շրջաններում:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ռոստուրիզմ»-ը կոչ է արել ռուսական տուրօպերատորներին զգուշացնել զբոսաշրջիկներին այն ռիսկերի մասին, որոնց հետ նրանք կարող են բախվել Վրաստանում՝ երկրում հոկտեմբերի 8-ին անցկացվող խորհրդարանական ընտրությունների պատճառով:




Լրահոս