Անտուան Գրիզմանը ստացել է Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ստացել է Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Դա տեղի է ունեցել  Բուլղարիայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղից առաջ:

Ֆրանսիայում կայացած Եվրոպայի 2016թ. առաջնությունում ֆուտբոլիստը 7 խաղում դարձել էր 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով նաեւ լավագույն ռմբարկու:

Հավելենք, որ Բուլղարիայի հավաքականի դեմ խաղում ֆրանսիացիները հաղթել էին 4:1 հաշվով, իսկ Գրիզմանը դարձել էր գոլի հեղինակ:




Լրահոս