Համակարգը «փչացրեց» Սեյրան Օհանյանին. Վահան Բադասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունը ներկայացրեց իբրեւ անհրաժեշտություն: Ըստ նրա, Սեյրան Օհանյանը վայրկյան առաջ պետք է հեռացվեր նախարարի պաշտոնից, քանի որ ամբողջովին քանդում էր ՊՆ համակարգը: «Ես չեմ կարող որպես մարդկային որակում տալ Վիգեն Սարգսյանին, որովհետեւ չեմ ճանաչում նրան»,- ասաց Բադասյանը:

Իսկ նախկին նախարարի մասին հավելեց, թե նա պաշտպանության նախարար լինելով՝ խաթարել էր բոլորիս անվտանգությունը: «Ոչ թե Սեյրան Օհանյանն էր մեղավոր, նա այդպիսին չէր, նա ազնիվ եւ կոռեկտ էր, այլ այդ համակարգը նրան այդպիսին դարձրեց: Ես վստահ չեմ, որ այդ նույն համակարգը Վիգեն Սարգսյանին չի փչացնելու եւ մյուսներին: Ես ցավ եմ ապրում այս բառերն ասել իմ մարտական ընկերոջ` Սեյրան Օհանյանի վերաբերյալ, բայց փաստն է այդպիսին»,- ասաց Բադասյանը:




Լրահոս