Գյումրիում թիվ 34 ԸԸՀ-ն վերաքվեարկություն կիրականացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում ընտրական գործընթացը կանոնակարգող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտմեբերի 9-ին ժամը 16:00-ին կիրականացնի կրկնակի քվերակություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է թիվ 34 ԸԸՀ նախագահ Էդվարդ Բաղրամյանը:

Հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին կայացրած նիստի ժամանակ քննարկել է օրակարգային երեք հարց. առաջինը՝ հոկտեմբերի 2-ին կայացած ավագանու ընտրությունների արձանագրութունների քննարկում, երկրորդը՝ ընտրութունների արդյունքների որոշման կայացում, և երրորդ՝ ավագանու անդամների ընտրության որոշման կայացում:

Ավագանու անդամների թվի որոշման քվեարկության ժամանակ հանձնաժողովի 7 անդամներից 1-ը քվեարկեց ձեռնպահ, մյուսները կողմ, սակայն, քանի որ քվերակությունից հետո ԸԸՀ նախագահը չբարձրաձայնեց քվեարկության արդյունքները, իսկ շատերը չտեսան, թե ինչպես անցավ քվեարկությունը, ավելի ուշ 4 քաղաքական ուժերից 3-ը՝«Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդը» և «Գալա» կուսակցություններից ավագանիների թեկնածուները ԸԸՀ-ին ներկայացրեցին դիմում՝ վերաքվեարկության վերաբերյալ:

«Սա անում ենք, որ հետո քվեարկության վերաբերյալ որևէ բողոք չլինի»,- նշել է Էդվարդ Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ այսօր թիվ 34 ԸԸՀ-ն հայտարարեց Գյումրիում ՏԻՄ ընտրությունների արդյունքները։




Լրահոս