
Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ 2018 թվականին կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ վերջին անգամ հանդես կգա ազգային թիմի կազմում:
«Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը վերջին մրցաշարը կլինի ինձ համար, որը ես կանցկացնեմ Իսպանիայի հավաքականի կազմում: Ես շատ եմ մտածել այդ հարցի շուրջ և սա արագ կայացրած որոշում չէ», – նշել է ֆուտբոլիստը: