ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6լն.դրամ գումար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 03.10-07.10.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 0.6մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 0.6մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հզ.դրամ գումարով և հաշվարկվել է 556.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Երևանի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 250.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 306.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի տարածքային բաժինն իրականացրել է վարչական վարույթ մարզի բնակավայրերից մեկի ընդհանուր օգտագործման տարածքում 1 ծառի հատման հիմքով: Իսկ Խոսրովի պետական արգելոցի տարածքում ծագած հրդեհի համար կազմված արձանագրությանը ընթացք չի տրվել, քանի որ հարցի շուրջ հարուցվել է քրեական գործ:

Երևանի տարածքային բաժինը Նորաշխարհյան 81ա հասցեի բնակչի ահազանգի հիմքով կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել է ընդհանուր օգտագործման տարածքում հատված 7 ծառ: Ինչի շրջանակներում ընթանում է վարչական վարույթ:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 36.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Տավուշի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս (1մ3 վառելափայտ):
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ՝
Երևանի տարածքային բաժնի` Երևան քաղաքում կատարած ուսումնասիրության արդյունքում <<Ղարիբյան Շին>> ՍՊԸ կողմից շինարարական աշխատանքների կատարման ժամանակ բնապահպանական օրենսդրության պահանջների չպահպանման հիմքով սկսվել է վարչական վարույթ և նրա գործունեության դադարեցման գործընթաց, ինչպես նաև տրվել է բանավոր հանձնարարական գործունեությունը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հզ.դրամ ընդհանուր գումարով, որից ՝

Երևանի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Թափոնների հաշվառման,տեղադրման կարգի պահպանման ոլորտ՝
Թափոնների անձնագրերը սահմանված կարգով համաձայնեցման չներկայացնելու համար Արմավիրի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ՝
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 150.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 2.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից վայրի արջին անազատ պայմաններում պահելու հիմքով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ձկնորսության ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 150 հատ /76 կգ/ <սիգ> և 12 հատ /2.4կգ/ <կարաս> տեսակի ձուկ, որից՝

Երևանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել և առգրավվել է 76 հատ/41.5կգ/ սիգ տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության` Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, <<Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ>> բարեգործական ճաշարանին և <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ:
Անտառների ու կենսաբազմազանության ՎԲ կողմից հայտնաբերվել և առգրավվել է 11 հատ /6կգ/ սիգ տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել և առգրավվել է 18 հատ /8կգ/ սիգ և 12 հատ 2.4 կգ կարաս տեսակի թարմ ձուկ, իսկ <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ հետ համատեղ հայտնաբերվել է 30 հատ /8.5կգ/ սիգ տեսակի ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է Վ.Գետաշենի անվան մանկապարտեզ և <<Գավառի մանկատուն>> ՊՈԱԿ:
Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 15 հատ /12կգ/ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է Վանաձորի մանկատուն:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6լն.դրամ գումար:




Լրահոս