Օլանդը ԵԽԽՎ-ում պատասխանել է ադրբեջանցի պատգամավորի հարցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթից հետո պատասխանել է ադրբեջանցի պատգամավորի հարցին:

ԱՊԱ-ն հայտնում է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սեվինջ Ֆաթալիևան հարցրել է Օլանդին, թե ինչ կարելի է անել Եվրոպայում մուլտիկուլտուրալիզմի գաղափարների վերածնման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպայում ահաբեկչությունը գլուխ է բարձրացրել:

Ֆրանսուա Օլանդը՝ մեջբերելով Ֆրանսիայի օրինակը, պատասխանել է, որ կրոնական բոլոր հոսանքների խաղաղ համագոյակցությունը հնարավոր է:

«Ֆրանսիան թույլ է տալիս բոլորին ապրել խաղաղության մեջ, ապահովում է կրոնական դավանանքի ազատությունն ու ինքնարտահայտման իրավունք տալիս կրոնական բոլոր հոսանքներին»,-պատասխանել է Օլանդը:




Լրահոս