Սոսո Պավլիաշվիլին մեկնաբանել է Ադրբեջանի «սև ցուցակից» իր անվան բացառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին  հայտնի է դարձել, որ Ադրբեջանը Սոսո Պավլիաշվիլիին հանել է «սև ցուցակից»: 2013թ. Բաքուն հրապարակել է օտարերկրյա քաղաքացիների «սև ցուցակը», ովքեր առանց ադրբեջանական իշխանությունների թույլտվության մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ: Ցուցակը պարբերաբար թարմացվում է:Ցուցակում հայտնվածներն իրավունք չունեն մուտք գործել Ադրբեջան:

Սոսո Պավլիաշվիլին NSN գործակալության հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի «սև ցուցակից» իր անվան բացառումը:

«Ստեղծագործող մարդիկ չպետք է տրվեն քաղաքական մարազմներին, անհասկանալի արգելքներին և անպետք գաղափարախոսություններին»,-հայտարարել է Պավլիաշվիլին:

Նա նաև հայտնել է, որ այս տարվա դեկտեմբերին պլանավորում է համերգ տալ Բաքվում, որի միջոցները կտրամադրվեն բարեգործությանը:

Կապված Լեռնային Ղարաբաղ այցի հետ՝ Պավլիաշվիլին նշել է, որ Լեռնային Ղարաբաղից դեռևս հրավեր չի ստացել: «Դեռևս նման առաջարկներ չկան: Սակայն Երևան գնում եմ, գնացել եմ և կգնամ, քանի որ այն ինձ համար երկրորդ տան նման է»,-եզրափակել է նա:




Լրահոս