Հոկտեմբերի 17-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի. ինչ հարցեր են քննարկվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում ներառված են 2016 թվականի մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը (2014-2020)», ինչպես նաև ԸՕ-ում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ Քրեական և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխությունների նախագծերը:

Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:




Լրահոս