ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Վանաձոր քաղաքում

Այս երկաթե փոքրիկ կրպակում, որը ծառայում է որպես հագուստի խանութ, կանայք հավաքվել են եւ ինչ-որ թեմայից են զրուցում։ Հավանաբար նրանք «ամփոփում» են ընտրությունների արդյունքները։

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞վ իրավունք ունի օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր տալ:

Լիլիա Գալստյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Գալստյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության այցելելու հրավեր կարող են տալ՝
– ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացին,
– ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին,
– ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք,
– ՀՀ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները եւ միջազգային կազմակերպությունները (դրանց ներկայացուցչությունները):

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են դուրս գալ վավերական անձնագրի եւ մինչեւ դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում նրանց օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ օրենքով կամ միջազգային պայմանագրերով:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ խախտումների համար քաղաքացիական ծառայողները կարող են ենթարկվել կարգապահական տույժերի: Եվ կցանկանայի իմանալ, թե ի՞նչ ժամկետում է քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում կարգապահական տույժ:

Մհեր Գալստյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառվում են, եթե քաղաքացիական ծառայողը՝
ա) անհարգելի պատճառով չի կատարել իր ծառայողական պարտականությունները,
բ)անհարգելի պատճառով ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները,
գ) վերազանցել է իր ծառայողական լիազորությունները,
դ) անհարգելի պատճառով խախտել է աշխատանքային կարգապահական ներքին կանոնները:
Հայտնում ենք նաեւ, որ կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամuից ավել չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման oրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամuից ավել է անցել կարգապահական խախտում կատարելու oրվանից: Ընդ որում, նշված երկու դրույթները գործում են միաժամանակ, այսինքն` կարգապահական խախտում կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող է կարգապահական տույժ կիրառվել միայն այն դեպքում, եթե տվյալ խախտումը կատարելու օրվանից չի անցել վեց ամսից ավել եւ եթե տվյալ կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել երեք ամսից ավել՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու պատճառով քաղաքացիական ծառայողի աշխատանքի չներկայանալու ժամկետը:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ: Ի դեպ, քաղաքացիական ծառայողին իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին պետք է տեղեկացվի կարգապահական տույժ նշանակելուց հետո երեք օրվա ընթացքում:




Լրահոս