Հինգ քաղաքական ուժեր նստել սենյակում տեքստ են մշակել, հետո այդ տեքստը բերվել է այստեղ: Հիմա այստեղ քննարկում է գնում, ես նայում, տեսնում եմ, որ տասը հոգի գրանցվել են հարցեր տալու համար և տեսնում եմ, որ դրանից ոչ մեկ ՀՀԿ-ից կամ ՀՅԴ-ից չեն: Այսօր ԱԺ-ում այս փաստն արձանագրեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Կամ կա արհամարհանք ընտրական գործընթացների շուրջ, կամ եթե արհամարհանք չի, ուրեմն անհետաքրքրություն, կամ Դուք շատ լավ գործողություն եք վարել», – նշեց նա` դիմելով Դավիթ Հարությունյանին:
Մանրամասները` տեսանյութում: