Պարգևներ` կրթության ոլորտում ունեցած բազմամյա վաստակի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության ոլորտում ունեցած բազմամյա վաստակի և “Ուսուցչի օրվա” կապակցությամբ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական հաստատությունների մի խումբ աշխատակիցներ այսօր պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով և շնորհակալագրով: Մասնակիցներին շնորհավորել և պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: “Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ` ձեր ամենօրյա անտրտում աշխատանքի համար:Դուք վստահաբար հաղթահարում եք տեղերում ի հայտ եկած բոլոր խնդիրները և լավ արդյունքներ արձանագրում: Այս պարգևները ձեր աշխատանքի գնահատականն են, և ես հույս ունեմ, որ այն ձեզ ավելի կոգևորի և նոր լիցքեր կհաղորդի”,-նշել է Մանուկ Մկրտչյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով պարգևատրվել են`

1) Յուրի Սուրենի Մինասյան – Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս,
2) Սուդարիկ Բագրատի Պետրոսյան – Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի արտադրական ուսուցման վարպետ,
3) Արամ Տիգրանի Կուչատրյան – Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի արտադրական ուսուցման վարպետ,
4) Լավինա Գուրգենի Հովակիմյան – Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս,
5) Էլեոնորա Հակոբի Բաղդասարյան – Երևանի պետական հումանիտար քոլեջի դասախոս,
6) Ռուդիկ Հովհաննեսի Դարբինյան – Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, դասախոս,
7) Հասմիկ Էդուարդի Պողոսյան – Սպիտակի պետական քոլեջի դասախոս,
8) Վալյա Սիրեկանի Թովմասյան – Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ,
9) Լենորա Գեորգիի Մխիթարյան– Երևանի “Էրեբունի” հայ-ամերիկյան պետական բժշկական քոլեջի դասախոս,
10) Անահիտ Պանդուխտի Մազմանյան – Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոս,
11) Գեղեցիկ Ռաֆիկի Համբոյան – Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս,
12) Աշոտ Վարդգեսի Կարապետյան – Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս,
13) Աշխեն Դրաստամատի Պողոսյան – Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս,
14) Արթուր Ժորայի Մարտիրոսյան– Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի դասախոս,
15) Գոհար Հարությունի Վարդանյան – Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի դասախոս,
16) Ռուզաննա Արամայիսի Ղազարյան – Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս,
17) Արտյոմ Ռոբերտի Մարտիրոսյան – Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի վարպետ, դասախոս:

ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով պարգևատրվել են`

1) Մանվել Արամայիսի Բզնունի – Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի արտադրական ուսուցման վարպետ,
2) Կարինե Ալեքսանի Քոչոյան – Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս,
3) Մարինե Ալբերտի Դեմիրճյան – Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի դասախոս,
4) Աննա Սուրենի Ամարյան – Գորիսի պետական քոլեջի դասախոս,
5) Լիանա Շավարշի Սիմոնյան – Սևանի արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս,
6) Գայանե Ժորայի Բարբարյան – Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանի արտադրական ուսուցման վարպետ:




Լրահոս