Ապարանի տարածաշրջանում և Լանջիկի հատվածում խիտ մառախուղ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Սարավանի, Զանգերի, Գորիսի, ինչպես նաև Սպիտակի լեռնանցքներում հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, տեղում է ձյունախառն անձրև:

Ապարանի տարածաշրջանում և Լանջիկի հատվածում խիտ մառախուղ է:

Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս