Հանրապետության ճանապարհների որոշ հատվածներում խիտ մառախուղ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է թույլ անձրև:

Ապարանի, Արագածի, Սևանի, տարածաշրջաններում, Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղից դեպի Տաթև, Մարալիկի տարածաշրջանի Լանջիկ գյուղի շրջակա հատվածներում խիտ մառախուղ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս