Զորի Բալայանի որդին՝ ԲԿ-ի շուրջ բարձրացած աղմուկի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևան» բժշկական կենտրոնի շուրջ աղմուկը չի դադարում:

Արդեն տևական ժամանակ է՝ մամուլում հրապարակվում է «Երևան» ԲԿ-ում տիրող աղմկալի իրավիճակի մասին: Մասնավորապես, տեղեկություններ էին տարածվել, որ բժշկական կենտրոնը լուծարվում է, սակայն պատճառը ոչ թե ֆինանսական խնդիրներն էին, այլ բժշկական կենտրոնի սեփականատերերի միջև տեղի ունեցող ներքին խմորումները: ArmLur.am-ն արդեն զրուցել է «Երևան» ԲԿ կենտրոնի գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանի հետ, ում խոսքով՝ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը փորձում է իրենից խլել բժշկական կենտրոնը, եւ ստեղծված իրավիճակի արդյունքում ԲԿ-ն չի գործում:

ArmLur.am-ը զրուցեց նաև «Երևան» բժշկական կենտրոնի ընդհանուր և էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Հայկ Բալայանի հետ, ով վստահեցրեց, որ իր հայրը նպատակ չունի բժշկական կենտրոնը խլելու: Մեր դիտարկմանը, որ Զորի Բալայանը, մամուլի հրապարակումների համաձայն, հայտնի է մարդկանց գործերը խլելու մեծ փորձով, մասնավորապես, շատ է խոսվել «Արցախ Հայրենակցական» միության նախագահ Համլետ Հարությունյանը զրկվեց այդ պաշտոնից հենց Զորի Բալայանի թեթև ձեռքով, և այդ տեղը զբաղեցրեց Վարուժան Գրիգորյանը, Հայկ Բալայանը հերյուրանք որակեց:

ԲԿ-ի համասեփականատիրոջ ներկայացմամբ՝ բժշկական կենտրոնը չի գործում, քանի որ այն տնօրեն չունի: Իսկ պատճառը ոչ ավել, ոչ պակաս, ներքին անհամաձայնությունն է. պարզվում է՝ նախկին տնօրենի՝ Հակոբ Բալայանի տնօրենի պաշտոնից հրաժարվելուց հետո, Հայկ Բալայանը որոշել է զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն Տարոն Տոնոյանը չի տվել իր համաձայնությունը, իսկ Տոնոյանի թեկնածուներին դեմ է արտահայտվել Բալայանը: Նրա խոսքով՝ ինքը նպատակ չունի հեռացնելու Տ. Տոնոյանի՝ «հաշվապահության թիմի աշխատակցներին», պարզապես ցանկանում է վերահսկել նրանց աշխատանքը:

ArmLur.am-ը հետաքրքրվեց նաև, թե ինչու Հայկ Բալայանը՝ որպես ԲԿ համասեփականատեր, չի վճարում տույժ տուգանքների մի մասը (ընդհանուրը 110մլն դրամ է), Հայկ Բալայանը կտրուկ պատասխանեց. «Ես չեմ պատրաստվում նման բան անել»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթեւ Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս