Այսօր Պելեի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հոկտեմբերի 23-ին, «ֆուտբոլի արքա» Պելեի ծննդյան օրն է:

Պելեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է 1956 թվականին, բրազիլական «Սանթոսում», որի կազմում անցկացրել է 19 մրցաշրջան, 1120 հանդիպումներում դառնալով 1087 գոլի հեղինակ: Այդուհետ նա տեղափոխվել է ամերիկյան «Նյու Յորք Կոսմոս», որտեղ 3 մրցաշրջանում անցկացրած 107 խաղում դարձել է ևս 64 գոլի հեղինակ:

Բրազիլիայի հավաքականում Պելեն մասնակցել է 92 հանդիպման և դարձել 77 գոլի հեղինակ:

Պելեն միակ ֆուտբոլիստն է, ով 3 անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա ճանաչվել է 1970 թ. աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, 1958 թ. աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և 1973 թ. Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ:

Պելեն երկուական անգամ նվաճել է միջմայրցամաքային գավաթն ու Լիբերտադորեսի գավաթը, մեկ անգամ էլ արժանացել է միջմայրցամաքային չեմպիոնների սուպերգավաթին:

Բացի այդ ՖԻՖԱ-ի ֆուտբոլային կոմիտեն լեգենդար բրազիլացուն ճանաչել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, իսկ ՄՕԿ-ը` 20-րդ դարի լավագույն մարզիկ:




Լրահոս