Նոր Մոսկվայում ՀՀ երկու քաղաքացու են գնդակահարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Մոսկվայի տարածքում վարձով բնակարանում ՀՀ երկու քաղաքացու դի է հայնտաբերվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

«Հրազենային վնասվածքներով Հայաստանի երկու քաղաքացու դի է հայտնաբերվել Նոր Մոսկվայի վարձով բնակարանում»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:

ՌԴ ՔԿ ԳՔՎ պետի ավագ օգնականը հայտնել է, որ դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ 105-րդ հոդվածի երկրորդ մասով (երկու և ավելի անձանց սպանություն):

Նրա խոսքով՝ քննիչներն աշխատում են դեպքի վայրում, տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:




Լրահոս