Մշակույթի փոխնախարարի թափուր տեղի հիմնական հավակնորդը գրականագետ Աբգար Ափինյանն է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով վերջինիս համար բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը եւ քանդակագործ Արա Շիրազը ընդունելություն են կազմակերպել վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ` համոզելու, որ գրականագետը գտնված կադր է այդ պաշտոնի համար: Մինչ երեկ դեռ վարչապետը չէր պատասխանել: Նույն աղբյուրները տեղեկացնում են, որ Ափինյանի թեկնածությանը դեմ է եւ համապատասխան քայլեր է իրականացնում վարչապետի մամլո խոսնակ Արամ Անանյանը, որը Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի որդին է: Հիշեցնենք, որ Ռազմիկ Դավոյանը մի շրջան էլ ձգտում էր Ափինյանին Գրողների միության նախագահ կարգել, բայց չստացվեց: Անհաջողության մատնվեցին նաեւ Ափինյանի ձգտումները` Դավոյանին միության նախագահ դարձնելու, քանի որ ընտրվեց Լեւոն Անանյանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ