ՈՉ ՄԵԿԻ ՄԱՐԴԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՄԻՊ-ի թեկնածու Կարեն Անդրեասյանին, դատելով երեկ խորհրդարանում ԲՀԿ խմբակցության հետ հանդիպման մանրամասներից, պարզվում է` Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենաշատը հետաքրքրում է մարզերում, հատկապես սահմանամերձ շրջաններում ՄԻՊ գրասենյակների բացման խնդիրը: Համենայնդեպս, խիստ ձեւական բնույթ ունեցող հանդիպման ընթացքում հնչած երկու-երեք հարցերից մեկն էլ վերաբերել է սրան: Կարեն Անդրեասյանն ասել է, որ  ԲՀԿ խմբակցությունից ակնկալում է աջակցություն, որ հաջորդ տարվա բյուջետային հոդվածների ձեւավորման ժամանակ հնարավորության դեպքում գոնե սահմանամերձ գոտում նման գրասենյակների բացման համար ֆինանսներ տրամադրվեն: Իսկ թեզեր-բաներ, նման ձեւականություններ չեն եղել, ասվել է միայն, որ պիտի լինի օբյեկտիվ, եւ հատուկ ընդգծել է, որ ինքը ոչ մեկի մարդը չէ: Այս առնչությամբ արժե վերհիշել մի` արդեն անեկդոտի  վերածված պատմություն, երբ ժամանակին ՆԳՆ նախարար Սուրեն Աբրահամյանին լրագրողներից մեկն իրեն բնորոշ ուղղամտությամբ հարցրել է` «Դուք ո՞ւմ մարդն եք», վերջինս խիստ սրամիտ պատասխան է տվել` «Զինայի»:




Լրահոս