ԱՄՆ-ում Հելոուինին Ֆրեդի Կրյուգերի կոստյումով անհայտ անձը հրաձգություն է կազմակերպել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կինոսերիալի բացասական հերոս Ֆրեդի Կրյուգերի կոստյումով անհայտ անձը հրաձգություն է կազմակերպել ամերիկյան Սան-Անտոնիո քաղաքում (Տեխաս նահանգ) ՝ վիրավորելով 5 մարդու, փոխանցում է տեղական KENS5 հեռուստաալիքը:

Ոստիկանության տեղեկություններով՝ կիրակի օրը մի խումբ անձինք վաղ առավոտյան հայտնվել են քաղաքի երկույթներից մեկում և վիճաբանություն սկսել մյուս հյուրերի հետ: Նրանցից մեկը, ով կրելի է հայտնի մարդասպան-մանյակի կոստյումը, հանել է հրացանն ու կրակ բացել ներկաների ուղղությամբ:

Տուժածներից երեքը հոսպիտալացվել է:  Ոստիկանությունը շարունակում է փնտրել հանցագործին:




Լրահոս