Անկարայում ձերբակալվել է Ադրբեջանից արտահանձնված մաֆիայի պարագլուխներից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարայի Սինջան շրջանում ձերբակալվել է Ադրբեջանից արտահանձնված մաֆիայի պարագլուխներից մեկը՝ Մեհմեդ Սենա Սյոյլենմեզը, փոխանցում է ԱՊԱ-ն:

Նա կեղծ փաստաթղթեր է ունեցել:

Նշվում է, որ մաֆիոզային խումբը մեղադրվում է տասնյակ հանցագործություններ իրականացնելու մեջ: Ինչպես նաև հանցավոր խմբի անդամների նկատմամբ բազմիցս ձերբակալության մասին որոշում է ընդունվել:

Սյոյլենմեզ 2004թ.-ին եղբոր հետ փախել էր Իրաք: Հայտնի էր դարձել, որ նրանք գործարարից գումար էին շորթել: Նրանց նկատմամբ Ինտերպոլը հետախուզում էր հայտարարել, եղբայրները ձերբակալվել էին Ադրբեջանում, որից հետո արտահանձնվել Թուրքիային: Սակայն Թուրքիա մեկնելուն պես անհայտ պատճառներով ազատ էին արձակվել:




Լրահոս