Armenian text to speach

ՖՈՏՈ․ Ինչպես է Էմանուել Մակրոնը առավոտյան մարզվում Անկարայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Անկարայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական միջոցառումներից առաջ առավոտյան մարզանք է իրականացրել՝  պահպանելով իր սովորական վազքի ռեժիմը։

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Մակրոնը վաղ առավոտյան դուրս է եկել այն հյուրանոցից և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ վազել է Անկարայի Իրանի փողոցից մինչև Սեղմենլեր զբոսայգի ընկած երթուղով։

Ֆրանսիայի նախագահի վազքի ընթացքում տարածքում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվել։ Սեղմենլեր զբոսայգին ժամանակավորապես փակվել է քաղաքացիների մուտքի համար, իսկ շրջակայքը վերահսկվել է անվտանգության ծառայությունների կողմից։ Հիշեցնեք, որ Մակրոնը նաև վազել էր Երևանում , սակայն նմանատիպ հստակ միջոցառումներ չէր իրականացվել։

Մակրոնը վազքից հետո հեռացել է տարածքից և մասնակցել ՆԱՏՕ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովի պաշտոնական ծրագրին։

Ֆրանսիայի նախագահը նախօրեին ժամանել էր Անկարա՝ մասնակցելու գագաթնաժողովին։ Նրան «Էսենբողա» օդանավակայանում դիմավորել էին Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Վեդաթ Իշըքհանը և այլ պաշտոնյաներ։

Երեկոյան Մակրոնը մասնակցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի կողմից առաջնորդների ու նրանց տիկնանց պատվին կազմակերպված ընդունելությանը, որը տեղի էր ունեցել նախագահական համալիրում։




Լրահոս