ԷԼԻ «ՖԵՅՍԲՈՒՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանը, որը ժամանակին «Ֆեյսբուք»-ում նախաձեռնել էր  «Առցանց ազատականների ալյանս» խումբը, ժամանակին անգամ ընդդիմադր մամուլից հեգնանքի էր արժանացել վիրտուալ տարածքում պայքար ծավալելու համար: Մինչդեռ արաբական հեղափոխությունների ալիքը, որը հաջորդեց Կարապետ Ռուբինյանի նախաձեռնությանը, ապացուցեց, որ դրանց մի մասը սկսվեց «Ֆեյսբուք»-ից: Մեկնաբանելով այս օրինչափությունները` նշեց, որ պետք է չէ այդքան ուղղակի հասկանալ: Պարզապես համացանցը, վերացնելով պետությունների միջեւ սահմանները, նպաստեց նրան, որ դրանով տեղեկատվությունը սկսեց տարածվել անարգել: «Եւ հիմա մենք, փաստորեն, ականատես ենք, որ աճել է մի սերունդ, երիտասարդություն, որը աշխարհի քաղաքացի է եւ ունի շատ բնական ձգտում, որ իր երկրում ապրի լավագույն ստանդարտներին համապատասխան եւ չի ուզում հանդուրժել կիսախելառ բռնապետերի իշխանությունը»,-ասաց նա:




Լրահոս