Սևանա լճում անհետ կորած երիտասարդ տղաներին մինչ օրս չեն գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին, ժամը 14-ի սահմաններում Սևանա լճում անհետ կորած Նորատուս գյուղի բնակիչներ Աբրահամ Կյուրեղյանին և Արևշատ Առաքելյանին մինչ օրս չեն հայտնաբերել:

Հիշեցնենք, որ 24 և 25-ամյա տղաները նավակով մտել էին լիճ` ձուկ որսալու, և անհետացել էին: Հարազատները ժամը 14:33-ին զանգահարել էին փրկարարներին, որոնք էլ մինչ օրս որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում լճում:

ArmLur.am-ի հետ զրույցում Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը հայտնեց, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն եղանակային պայմանները այնքան վատ են, որ պարբերաբար ընդհատվում են:

Երիտասարդ տղաներն առաջին անգամ չէ, որ լիճ են դուրս եկել՝ ձուկ որսալու: Դա նրանց համար թե´ զբաղմունք էր, թե´ եկամտի աղբյուր. «Միջին ապրող ընտանիք էին, ջահել տղերք են՝ 24-25 տարեկան, ընկերներ էին, ոչ մեկը նրանցից ամուսնացած չէր»,-ասաց գյուղապետը:

Էդվարդ Արզումանյան




Լրահոս