Ո՞վ Է պատասխանատու անվադողերի թանկացման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվադողերի գինը կրկնակի թանկացել է: Այս հարցն  այսօր  2017 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ բարձրացրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Նշանակում է, որ երբ մասսայական անհրաժեշտություն է առաջանում, ոչ ոք չի կարողանում վերանայել գնաճը ու քաղաքացուն պաշտպանել նման ոտնձգություններից»,- ասել էր նա:

Այս մասով  ArmLur.am-ը   խոսեց  ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ՏՄՊՊՀ օրենքում իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ուսումնասիրություն է իրականացվում և վերահսկողություն բացառապես այն շուկաներում, որտեղ բարձր է կենտրոնացվածության աստիճանը:

«Ձեր կողմից նշված անվադողերի շուկայում գործում են մի քանի հարյուր տնտեսվարողներ: Այդ շուկայում հանձնաժողովի վերջին ուսումնասիրությունները փաստում են, որ չկա կենտրոնացվածության բարձր աստիճան, հետևապես այստեղ գնագոյացումը կարող է ձևավորել տարբեր գործոններով սկսած առաջարկ պահանջարկից, մինչև սեզոնայնության ավարտը»,-նշեց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝  գները ձևավորվումը շուկայական տնեսություն ունեցող բոլոր երկրներին ծանոթ մեթոդ է: Հանձնաժողովը չի կարող և երբևիցե գնագոյացման գին թելադրել կամ որոշել, թե շուկայում ինչ գին պետք է լինի,  հանձնաժողովը նման իրավասություն չունի:

«Այս կամ այն շուկայում, եթե դրանք կենտրոնացվածություն ունեցող շուկաներ են, օրինակ՝ այդպիսիններից է կաթնամթերքի շուկան, իհարկե վարույթներ իրականացնում ենք , իսկ անվադողերի շուկան՝  ազատ, ցածր  տնտեսություն ունեցող շուկա է և այստեղ գնագոյացման գործոնները բազմաթիվ են»,- եզրափակեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս