Հարց քաղաքացիներից` սփյուռքի դիմորդների համար ի՞նչ արտոնություններ կան ՀՀ բուհեր ընդունվելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Սփյուռքի դիմորդների համար ի՞նչ արտոնություններ կան ՀՀ բուհեր ընդունվելիս:

Մինաս Սաղաթելյան (26 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բացի Հայաստանում բուհական ընդունելության ընդհանուր կարգից՝ սփյուռքահայ դիմորդները կարող են ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված հատուկ կարգով: Յուրաքանչյուր տարի, հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ ԿԳ նախարարություն կամ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դիմորդը կարող է ընդունվել ՀՀ բուհերի ցանկացած ֆակուլտետի նախապատրաստական բաժին՝ հայոց լեզուն եւ մասնագիտական առարկաները ուսումնասիրելու նպատակով եւ տարեվերջում քննությունները բարեհաջող հանձնելով՝ շարունակել իր ուսումը, կամ անցնել հարցազրույց ընդունելության համար նախատեսված առարկաներից եւ բավարար գիտելիքների առկայության դեպքում անմիջապես ընդունվել համապատասխան ֆակուլտետի 1 կուրս:

ՀՀ կրթության եւ գիտության նախարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2016թ., ըստ բնակավայրերի, դիմորդների ամենամեծ հոսքը եղել է Երեւանից՝ 3610, հաջորդը Շիրակի եւ Լոռվա մարզերն են՝ համապատասխանաբար 939 եւ 930: Ամենաքիչ դիմորդները եղել են Վայոց ձորի մարզից՝ 238: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից այս տարի բուհերը ստացել են 877 հայտ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 73-ով:




Լրահոս