Ինչ դաժանությամբ էին հնում պատժում հանցագործներին. նրանց կարելի է խղճալ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նայելով այս տեսարաններին՝ կարելի է ասել, որ մենք ապրում ենք բարեգթության ժամանակաշրջանում…

Ինչպես էին հնում աշխարհի տարբեր երկրներում պատժում հանցագործներին.

Ացտեկների կայսրություն

Ացտեկները չէին խղճում իրենց երեխաներին: Եթե դատարանը որդուն մեղավոր ճանաչեց, հայրը կարող էր վաճառել նրան ստրկության համար: Մանր հանցանքների համար երեխաներին մտրակում էին:

1

Պատժված երեխային ստիպում էին խարույկի ծուխ շնչել, որում լցնում էին բիբար, կամ նույնիսկ քսում այն աչքերին: Ստի համար շուրթերը ծակում էին կակտուսի տաքացրած ասեղով, որը երկար ժամանակ արգելվում էր հանել: Իսկ ծանր դեպքերի համար երեխաներին գիշերը կապված թողնում էին փողոցում:

2

Մեծերին պատժում էին առավել մեծ խստությամբ: Մահապատժի կարող էր ենթարկվել նա, ով կրում էր իր կարգավիճակին չհամապատասխանող հագուստ: Մահապատիժն իրականացվում էր քարերի նետման, խեղդման և այլ ճանապարհներով: Հետաքրքրական է այն, որ բարձր դասի մարդկանց պատժում էին ավելի խիստ, քան հասարակ մարդկանց:

3

Հին Հռոմ

Այստեղ մահապատիժը սովորական երևույթ էր: Օրինակ, հացահատիկի գողության համար գլխատում էին, սպանության համար՝ խեղդում մի քանի կենդանիների հետ պարկի մեջ:

4

Չվճարված պարտքերի համար մասնատում էին:

5

Հին Չինաստան

Չինաստանը կարելի է անվանել պատժի բարդության առումով առաջնորդ: Մ.թ.ա. առաջին դարում այստեղ կարող էին սղոցել հանցագործների ոտքերը, ջարդել ծնկները, ինչպես նաև կտրել քիթն ու ականջները:

7

Պատժի դաժանությունը կախված էր դատավորի երևակայությունից, ով դատավճիռ էր կայացնում:

8

Ընդ որում, այդ դաժանությունը Չինաստանում պահպանվում էր հազարամյակներով: Մինչև 1905թ.-ը հոր սպանության կամ հայրենիքի դավաճանության համար նախատեսված էր «մահ մինչև հազարավոր կտրատումներ»:

9

Հին Ռուսաստան

Հին Ռուսաստանում ամենաարյունալի բռնակալ կարելի է համարել Իվան Ահեղին: Սակայն բարեփոխիչ Պետրոս I-ը նույնպես պատիժներ ստեղծող էր:

10

Մանր հանցանքների համար պատիժները բավականին կոշտ էին: Գողության համար բավականին խիստ էին պատժում. հանցագործները ոտաբոբիկ պետք է քայլեին սուր փայտե ցցերի վրա: Հաճախ հանցագործների վրա տաք երկաթ էին դնում, ընդ որում, մարմնի վրա երկաթով արված այրվածքը համապատասխանում էր կատարվծա հանցանքի առաջին տառին:

11

Հատուկ դեպքերում կտրում էին ականջները, ձեռքերը, մատները, հանում լեզուն:

12




Լրահոս