Լսի, դու չես որոշողը ես խանգարեմ, թե չխանգարեմ. Վարդան Այվազյանը` Արամ Մանուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր խորհրդարանում տեղեկացրեց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման համար 2017 թ-ին 6.8 մլրդ դրամ է հատկացվելու:

Հարց տալու ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, թե Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում կամուրջներ են գործարկվել, հետո փակվել և այդ պատճառով եղել են մահվան ելքով ավտովթարներ: Այդ ժամանակ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը միջամտեց` կոչ անելով հարցը տալ, ոչ թե ճանապարհային կանոններ քննարկել:

«Հանգիստ, հանգիստ»,- հորդորեց Ա.Մանուկյանը: «Ես հանգիստ եմ»,- նկատեց Այվազյանը, ի պատասխան Արամ Մանուկյանը կոչ արեց չխանգարել իրեն: «Լսի, դու չես որոշողը ես խանգարեմ, թե չխանգարեմ: Ստե քեզի համար խանգարող չեմ նստած, հանձնաժողովի ղեկավար ա: Հելնում են շալակս արդեն: Բյուջեի վերաբերյալ հարցդ տուր»,- հայտարարեց Այվազյանը:




Լրահոս