Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը՝ բացառիկ տեղեկություններով, Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները գործողություններ են իրականացրել Երևանի պետական համալսարանում, արդյունքում ձերբակալվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Այվազյանը։
Նախնական տեղեկություններով՝ գործը կապված է կաշառքի հետ։ Վարդան Նորիկի Այվազյանը ծնվել է 1973 թվականին։ 1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, իսկ 1998 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1996-1998 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ կառավարության կողմից հիմնադրված Ժողովրդավարության և մարդու իրավունքների կենտրոնում՝ որպես գլխավոր քարտուղարի իրավական հարցերով խորհրդական։ 1997 թվականից աշխատում է ԵՊՀ-ում։
1997-2003 թվականներին եղել է Սահմանադրական իրավունքի ամբիոնի ասիստենտ, 2003 թվականից՝ դոցենտ, իսկ 2018 թվականից ղեկավարում է նույն ամբիոնը։ Այսպիսով, համալսարանում աշխատում է շուրջ 29 տարի, իսկ ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցնում է շուրջ 8 տարի։ Այվազյանը դասավանդում է ՀՀ սահմանադրական իրավունք, արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք և մարդու իրավունքներ առարկաները։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























