Armenian text to speach

Էմիլ Ամիրխանյանը նշանակվել է Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 7-ին փաստաբան Էմիլ Ամիրխանյանը (արտոնագիր 993, տրված 16.10.2010թ.) նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ:

Էմիլ Ամիրխանյանի գործառույթները
-Պետական (դատական, ոստիկանության, դատախազության և այլ) ուտեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններիհամակարգում.
-Պալատի և միջազգային կառույցների միջև հարաբերություններիհամակարգում.
-Պալատի հասարակայնության հետ կապերի ոլորտի, այդ թվում՝Պալատի մամուլի խոսնակի աշխատանքի համակարգում.
-Պալատի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովում.
-Պալատի մասնակցությամբ գործերով դատական ներկայացուցչություն.
-Նորմատիվ իրավական ակտերի կամ դրանց նախագծերի վերաբերյալ Պալատի դիրքորոշումների մշակում ևներկայացում.
-Փաստաբանների նկատմամբ ներկայացված բողոքների քննարկման կազմակերպում:

f0233b3c68f5f7e9b3a061d0f63a218c
Էմիլ Ամիրխանյան

Էմիլ Ամիրխանյան
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ
13.05.1985թ.

Աշխատանքային գործունեություն
2016թ. ապրիլ- 2016թ. նոյեմբեր զբաղեցրել է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնը
2015թ. դեկտեմբեր-2016թ. ապրիլ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնակատար
2016թ. մայիսից-հունիս հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար
2015 թ.-ից Եվրոպայի խորհրդի HELP (Մարդու իրավունքների բնագավառում ուսուցում իրավաբանների համար) ծրագրի հայաստանյան համակարգողն է
2014-2016թթ. զբաղեցրել է Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական վարչության պետի պաշտոնը
2010թ.-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան
2007-2014թթ. զբաղեցրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնը
2007թ. զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի խորհրդականի պաշտոնը
2006-2007թթ. աշխատել է որպես ՀՀ վճռաբեկ դատարանի փորձագիտական վարչության փորձագետ
2005-2006թթ. զբաղեցրել է ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնականի պաշտոնը

Կրթություն
2013թ. սովորել է Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում, ԱՄՆ, հանրային քաղաքականության և հանրային կառավարման ուսուցման ծրագիր
2009թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան: Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ապրանքային նշանի իրավական կարգավորումը և դրա պաշտպանությունը ՀՀ օրենսդրությամբ» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2006-2007թթ. սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով միջազգային գործարարական իրավունքի մագիստրոսի աստիճան
2001-2006թթ. սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով դիպլոմավորված մասնագետի աստիճան

Դասավանդման փորձ

2014թ.-ից Արդարադատության ակադեմիայի դասախոս (դասընթացներ՝ «ՄԻԵԴ նախադեպային իրավունքը սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում», «Մտավոր սեփականության իրավունք»).
2011թ. Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, դասախոս (դասընթացներ՝ «Ժառանգական իրավունք», «Առևտրային իրավունք»)

ՀՀ ՓՊ մամուլի ծառայություն




Մամուլի Տեսություն

Լրահոս