ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ն է օտարերկրացիների իրավական կարգավիճակը Հայաստանում:
Թերեզա Հակոբյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ-ում օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ, եթե ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: Օտարերկրացին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ունի սեփականության, աշխատանքի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ այլ իրավունքներ: Օտարերկրյա քաղաքացին ՀՀ վճարում է հարկեր, տուրքեր եւ կատարում այլ պարտադիր վճարումներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Օտարերկրյա քաղաքացին իր իրավունքները պաշտպանելիս օգտվում է ՀՀ քաղաքացու իրավունքների իրականացման համար սահմանված բոլոր երաշխիքներից, ինչպես նաեւ օգտվում է իր քաղաքացիության պետության դիվանագիտական պաշտպանությունից:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք նաեւ, որ ՀՀ տարածքում օտարերկրացիները կրում են ՀՀ քաղաքացիներին հավասար պատասխանատվություն, բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: