Ինչու են առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները թանկացել. պարզաբանում է տնտեսագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, առաջին անհրաժեշտության սննդատեսակներից ձուն, կաթնամթերքը, շաքարավազը թանկացել են:

Այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.6 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորվել է ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, ձվի, շաքարավազի, բանջարեղենի եւ կարտոֆիլի թանկացմամբ:

Թանկացել է նաև կանաչ լոբին, խառը կանաչին, կանաչ սոխը, սխտորը, վարունգը, կանաչ պղպեղը, սմբուկը, լոլիկը: Բանջարեղենի եւ կարտոֆիլի շուկայում այս տարվա հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 3.7 տոկոս գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 6.2 տոկոս գնաճ: Իսկ, ահա, գազարը, կաղամբը, գլուխ սոխը, ծաղկակաղամբը, ճակընդեղը, ընդհակառակը, էժանացել են:

ArmLur.am-ն այս առթիվ զրուցեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Եթե ընդհանրապես առաջարկը մեծանում է, իսկ ապրանքները մնում են նույն ծավալի, ուրեմն դրանց գները թանկանում են»:

Տնտեսագետի խոսքով՝ մյուսը կապված է փոխանակային կորստի փոփոխության հետ, մասնավորապես ծախվածների այն հատվածը կամ մասը, որը ներկրվում է, դրանք ենթադրենք ձեռք են բերվել դոլարային արժողությմաբ. «Հնարավոր է, որ ներկրողն այդ առումով մեծ ծախսեր է արել, իսկ մեծ ծախսերի դեպքում պետք է համապատասխան բարձրանան գները»:

Ըստ նրա՝ կարող է որոշակի տնտեսվարող սուբյեկտներ, ներկրմամբ կամ իրացման առանձին զբաղվողներ, ունենալով շուկայում որոշակի դիրքեր, որպես կանոն գերակա դիրքերը ուսումնասիրելով, շուկայում միանգամից սահմանում են բարձր գներ` մեծ շահույթներ ստանալու նպատակով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս