Սամվել Հովսեփյանը (Ադմիրալի Սամվել) քիչ առաջ մահացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամարտիկ Սամվել Հովսեփյանը, ով արդեն երկար ժամանակ է, ինչ հիվանդ էր, քիչ առաջ Արմենիա ԲԿ-ում մահացել է:

Հիշեցնենք, որ նրա ծանր հիվանդ լինելու լուրը բացահայտվելուց հետո, նրա ազատամարտիկ ընկերները դրամահավաք էին անցկացրել` նրա բուժումը կազմակերպելու համար, սակայն փաստորեն դա արդյունք չտվեց:

Նշենք նաև, որ ՀՀ անկախության շարժման, նրա սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական և Արցախի համար մղած ազատագրական պայքարի մարտական գործողությունների առաջամարտիկ, հանրահայտ արծիվ, N24 գումարտակի քաջարի հրամանատար, Կորպուսի հրամանատարի տեղակալ, ՀՀ և Արցախի կառավարական բազմակի շքանշանների, մեդալների ու պատվոգրերի ասպետ, գնդապետ Սամվել Հովսեփյանի (Ադմիրալ Սամո) առողջական վիճակը կտրուկ վատացել էր՝ քառօրյա պատերազմի սկսման օրերից մոտ երկու ամիս առաջատար դիրքերում մնալուց հետո։

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում ազատամարտիկի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

img_1754




Լրահոս