Սևանում կորած ձկնորսի դին գտնվել է մոտորանավակի հայտնաբերման վայրից 200 մ հեռավորության վրա . ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ին Սևանա լճում, ափից 13 կմ հեռավորության վրա, 31 մ խորությամբ հայտնաբերվել է ձկնորսներից մեկի՝ 1992 թ. ծնված Արևշատ Առաքելյանի դին:

Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի ձկնորսության նպատակով սեփական մոտորանավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։ Ձկնորսների որոնողական աշխատանքները սկսվել են ահազանգ ստանալուց անմիջապես հետո, սակայն, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ժամանակ առ ժամանակ դադարեցվում էին:

Ըստ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանի՝ նոյեմբերի 6-ին ափից 13 կմ հեռավորության վրա, մոտ 25 մ խորության տակ ջրասուզակները հայտնաբերել էին երիտասարդների մոտորանավակը: Որոնողական աշխատանքները տարվել են նաև հեռակառավարվող «Գնոմ» սարքի օգնությամբ, որն օգտագործվում է ստորջրյա հետախուզության և նկարահանումների համար` մինչև 120 մ խորության վրա:

Նոյեմբերի 7-ին նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց չդադարեցնել որոնողական աշխատանքները՝ մինչև ձկնորսների հայտնաբերումը:

Երեկ ժամը 16:03-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Ա. Ճզմաչյանին հաջողվել է մոտորանավակի հայտնաբերման վայրից 200 մ հեռավորության վրա գտնել և դուրս բերել երիտասարդներից մեկի դին:

Մյուս ձկնորսի որոնողական աշխատանքները շարունակվում են:

6414

6416

6417

6418

6408

6409




Լրահոս