Մշակույթի նախարարության հայտը մերժվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգով փորձել է ձեռք բերել վերանորոգման աշխատանքներ: Իսկ ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել գնման գործընթացին: Բանն այն է, որ հայտարարությամբ հայտերի ներկայացման համար սահմանված վերջնաժամկետը` դրա հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրը, չի համընկել սահմանված հայտերի բացման օրվան` նոյեմբերի 11-ին:

Ըստ ՖՆ գնումների աջակցման կենտրոնի՝ այն չի համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին: Բացի այս` հրավերով նախատեսված աշխատանքների կատարման համար սահմանված լիցենզիայի տեսակը ունի նաեւ հստակեցման կարիք:




Լրահոս