
ԱԱ-2018 թվականի ընտրական փուլի խաղում Գերմանիայի հավաքականը 8:0 հաշվով հաղթեց Սան-Մարինոյի հավաքականին: Այս հաղթանակը Յոհաիմ Լյովի համար 95-րդն էր հավաքականի ղեկին: Այդ կերպ, Լյովն առաջ անցավ Զեպ Հերբերհերից և դուրս է եկել առաջին հորիզոնական` Գերմանիայի հավաքականի պատմության մեջ հաղթանակների թվով:
Լյովը 142 խաղերից հաղթել է 95-ը, այն դեպքում, երբ Հերբերգերը, ով ղեկավարել է թիմը 1936-1964 թթ., հաղթանակ էր տարել 167-ից 94-ում: