
Նոյեմբերի 13-ին, ժամը 09.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սաթյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 հասցեում գայլերը հոշոտել են ոչխարներ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ս. թ. նոյեմբերի 13-ի գիշերը Վ. Բ.-ին պատկանող անասնագոմում գայլերը հոշոտել են 30 գլուխ մանր եղջերավոր անասուն (ոչխար), վիրավորել՝ 20, իսկ 10 ոչխար կորել են: