Արդեն հայտնել էինք, որ այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը, անդրադառնալով 1000-ական դրամների պահումներ ենթադրող նախագծին:
Ելույթից հետո լրագրողները ևս մի քանի հարց ուղղեցին գեներալ-պատգամավորին: Հարցին` ովքեր են բանակից գողացող գեներալները և ինչ պատիժ պետք է կրեն, նա նշեց. «Եթե կա տենց մարդ, ուրեմն պետք է պատժվի, ով ուզում է լինի: Ես հո շառ անող չեմ, ես բանակում չեմ, չգիտեմ: Ինձ կսազի՞, որ մեկի վրա շառ անեմ, սկի դատախազը ռիսկ չի անում անուն տա, ես որտեղից տամ, վայ դրանց հերը պիտի անիծվի»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: