Իջեւանի ավագանու անդամ Սուրեն Մանուկյանը նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որով տեղեկացրել է իր, ինչպես նաեւ Իջեւանի ավագանու անդամներ Գրիգոր Դանիելյանի եւ Մհեր Մելիքսեթյանի հրաժարականի մասին: Նամակով ավագանու անդամները տեղեկացրել են, որ իրենց հրաժարականից հետո ավագանու անդամների թիվը կնվազի ավելի քան կիսով չափ, հետեւաբար, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածի` ավագանու արտահերթ ընտրություններ պետք է լինեն: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Տավուշի մարզպետարանում փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ Վարուժան Ներսիսյանի հետ (ում հետ ավագանիները «պատերազմում» են) քննարկել է Իջեւանի ավագանիում ստեղծված լարված իրավիճակը: Տարածքային կառավարման նախարարն ասել է. «Համայնքի ղեկավարին առաջարկվել է սահմանված կարգով հրավիրել ավագանու հերթական նիստ եւ դրա արդյունքներով դիմել մարզպետին` գործող ավագանու նոր ընտրություններ կազմակերպելու համար»:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ Իջեւան
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ