Ռուսաստանի հրթիռային զորքերի և հրետանու պետ գեներալ-լեյտենանտ Միխայիլ Մատվեևսկին հայտարարել է, որ հրթիռային զորքերը մինչև 2020թ. ամբողջությամբ կանցնեն «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մինչև 2020թ. մենք ամբողջությամբ կավարտենք «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգերի միավորումը: Ներկա պահին Կենտրոնական ռազմական օկրուգի բոլոր միավորումներն ամբողջությամբ կվերազինվեն: Բացի այդ, ավարտվել է Հարավային և Արևելյան ռազմական օկրուգներում վերազինումը»,-ասել է նա:
«Իսկանդեր-Մ»-ը, որն անցել է շահագործման 2006թ., ռուսական զորքերում փոխարինում է «Տոչկա-Ու» սերնդի հրթիռային օպերատիվ-տակտիկական համակարգին: