
Հայ և ռուս զորքերի միացյալ զորախումբ փաստացի գոյություն ունի, ավելին կա միացյալ զորախմբի հրամանատար: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Յուրի Նավոյանը:
Քաղաքագետի խոսքով` այդ միջպետական պայմանագրով զորախումբն ուղղված է լինելու կոնկրետ Նախիջևանին, քանի որ այդ ուղղությամբ ուժեղացել են ոտնձգությունները:
«Կա կետ, երբ համատեղ զորախումբը համալրվում է նախ տեխնիկական և նյութական առումով: Առանձնահատուկ դեպքերում դա իրականացվում է կողմերից մեկի միջոցով: Կարծում եմ` հասկանալի է, թե խոսքն ինչի մասին է, և սա մեզ ձեռնտու է»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան