ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօր ՀՀԿ-ի շարքերում համալրվողների թիվն այնքան մեծ է, որ մեզ այլ բան չի մնում մտածելու»:Սարգիս Սահակյան Արագածոտնի մարզպետ «Իրավունք»Այն, որ ՀՀԿ-ական մարզպետը առանձնապես մտածելու հետ սեր չունի, վաղուց հայտնի իրողություն է: Նա գերադասում է գործել` ինչքան հնարավոր է օգտագործելով քծնանքի ու շողոքորթության «հարմարավետ» մեթոդները: Դե իհարկե, մարզում ՀՀԿ-ի շարքերը համալրողները բավականին շատ են: Եթե նախկինում` ԽՍՀՄ տարիներին, քարտուղարների վրա «պլան» էր դրված որոշակի քանակությամբ ապրանք մթերել, ապա այսօր բոլոր մարզպետերի վրա նույն սկզբունքով դրված է մարդկանց հանրապետականացնելու խնդիրը: Ով քանի «կիլոգրամ» մարդ բերի ՀՀԿ, այդքան կմեծանա պաշտոնական առաջխաղացման հնարավորությունը:




Լրահոս