Լոնդոնում ավարտվել է թենիսի տղամարդկանց մենախաղի Ամփոփիչ մրցաշարը: Եզրափակիչում հանդիպեցին շոտլանդացի Էնդի Մարեյը և սերբ Նովակ Ջոկովիչը:
Խաղն ավարտվեց բրիտանացու հաղթանակով՝ 6:3, 6:4 հաշվով: Սա Մարեյի ընթացիկ մրցաշրջանի 9-րդ տիտղոսն էր:
Այսպիսով, Մարեյը կդառնա պատմության մեջ 17-րդ թենիսիստը, ով կարողացել է մրցաշրջանն ավարտել վարկանիշային աղյուսակի առաջատարի կարգավիճակում: