Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչի մասնակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թենիսի Մեծ սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնությունում կայացել են կիսաեզրափակիչները: Նախորդ տարվա հաղթող Սթեն Վավրինկան 4-6, 2-6, 6-4, 2-6 հաշվով պարտություն է կրել Էնդի Մարեյից: Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի Նովակ Ջոկովիչը, որը 6-2, 6-1, 6-4 առավելության է հասել Դոմինիկ Տիմի նկատմամբ:

Կանանց եզրափակիչում խաղալու են Սերենա Ուիլյամսը և Գարբինյե Մուգուրուզան: Ուիլյամսը կիսաեզրափակիչում 7-6, 6-4 հաղթել է Կիկի Բերտենսին, իսկ Մուգուրուզան՝ 6-2, 6-4 Սամանտա Ստոսուրին:




Լրահոս