
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 23-ին երկարամյա և արդյունավետ աշխատանքային գործունեության համար ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով և ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով պարգևատրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակիցներին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով պարգևատրվել են Ստեփան Մարտիրոսյանը, Արսեն Ասլանյանը, Լևոն Խաչատրյանը, Աիդա Ներսիսյանը, Գրիգոր Հարությունյանը, Կարինե Սարգսյանը, Նոնա Զոտովան, ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով` Կարինե Քոչարյանը, Ալեքսանդր Մուրադյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով` Լուսինե Վասիլյանը, Լենա Բադեյանը:
Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել տարիների ընթացքում նրանց անմնացորդ նվիրումը ռադիոյի և հեռուստատեսության զարգացման գործում ու նշել, որ նաև նրանց շնորհիվ է հանրային նշանակության կարևոր հեռուստառադիոընկերությունը պահպանել է իր դիմագիծը: ԱԺ նախագահը պարգևատրվածներին մաղթել է աշխատանքային և ստեղծագործական նորանոր հաջողություններ իրենց պատասխանատու գործում: