Սթիվեն Ջերարդն ավարտում է կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլի», «Լոս Անջելես Գելեքսիի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հայտնել է կարիերան ավարտելու մասին:

«Անհավանական կարիերա եմ ունեցել: Շնորհակալ եմ «Լիվերպուլին», «Լոս Անջելես Գելեքսիին» և Անգլիայի հավաքականին ամեն պահի համար: Ինձ երջանիկ եմ զգում, քանի որ այդքան հիանալի պահեր եմ ունեցել:

Հպարտանում եմ, որ ավելի քան 700 հանդիպում եմ անցկացրել «Լիվերպուլի» կազմում, որոնց մեծ մասն ավագի դերում: Բախտս բերել է հանդես գալ լավագույն ֆուտբոլիստների հետ: Շնորհակալ եմ երկրպագուներին, ովքեր միշտ ինձ հետ են եղել:

Ապագայիս մասին հայտարարությունը կանեմ առաջիկայում»,- ասել է Ջերարդը:




Լրահոս