«Բոլորն էլ կարող են օգտակար լինել». ինչ հարցեր են քննարկվել և ինչ առաջարկներ հնչել մշակույթի նախկին նախարարների հանդիպման ընթացքում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Հայաստանի մշակույթի նախկին ու ներկա նախարարներն ընթրիքի սեղանի շուրջ շաբաթ օրը քննարկել են երկրի մշակույթին առնչվող խնդիրները ու որոշել մշակույթի նախարարների ոչ պաշտոնական խորհուրդ ստեղծել, որը պարբերաբար ու հնարավորինս հաճախակի կհավաքվի՝ քննարկելու մշակութային ոլորտի կարևոր խնդիրներն ու լուծումներ առաջարկելու։

15107331_1127429717311326_590255984578143618_n-600x399

Հանդիպման և այս գաղափարի շուրջ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ Մշակույթի նախկին, ՀՀ Ազգային կինոկենտրոնի տնօրենն  Գևորգ Գևորգյանի հետ: «Նախաձեռնությունն իսկապես նորանշանակ նախարարինն է, դա շատ դրական հատկանիշ է, և առաջարկը հավանության արժանացավ: Բոլոր նախկին նախարարները մշակույթի, արվեստի բնագավառի աշխատողներ են, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մշակութային քաղաքականության մեջ և իսկապես կարող են օգտակար լինել». – նշեց նա:

Գևորգյանի խոսքով, նախկին նախարարները կարող են իրենց խորհուրդներով օգտակար լինել: Նախկին նախարարը նշեց, թե ի սկզբանե իրենք տեղյակ չեն եղել նման մտադրության մասին և դա է պատճառը, որ հանդիպման ընթացքում առաջարկներ չեն եղել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս