ԵՐԿՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՉԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին` ժամը 15?00-ի սահմաններում, Վանաձորում տեղի ունեցավ սարսափելի ողբերգություն. Չերկասի թիվ երկու բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը խլեց երկու անչափահաս երեխաների կյանք? Ծնողների անփութության հետեւանքով տանը միայնակ մնացած  2 տարեկան Անահիտն ու 4 տարեկան Ալեքսը հանկարծակի բռնկված հրդեհի ճիրաններից չկարողացան փրկվել: Դուռը փակ էր, ուժեղ ծխից երեխաները խեղդվել էին? Արդեն շքամուտք թափանցած ծուխը նկատել էին հարեւաններն ու նախ փորձել էին բացել դուռը, ապա զանգահարել էին հրշեջ ծառայություն, սակայն արդեն ուշ էր:«Տեսա ծուխ ա դուրս գալիս, դուռը հրեցի, չկարողացա բացել, իջա ներքեւ, զանգեցի հրշեջ ծառայություն, հետո զանգեցի մորը, ասի, թե տուդ վառվում ա, ասավ երեխեքս մեջն են? Վռազ զանգեցի շտապ օգնություն»,-ասաց հարեւանուհի Թելլի Բաբուռյանը? «Վազելով էկա, հրշեջ ծառայության մեքենան արդեն էդտեղ էր, մեկ էլ էն տեսա, որ մի տղա երեխեքից մեկին արդեն անշնչացած, կապտած վիճակում ձեռքերի վրա տարավ մեքենան»,-ավելացրեց Թերմինե Դանիելյանը? Հարեւանների խոսքով երեխաներն առաջին անգամը չէ, որ տանը միայնակ էին. «Էրեխեքին շատ էին տանը մենակ թողնում? Մենակ ամուսինն էր աշխատում, կինը չէր աշխատում, դրա համար էլ էրեխեքին մանկապարտեզ չէին տվել? Քանի անգամ էրեխեքի լացի ձայնին ես եմ գնացե,լ դռան մոտ կանգնել, հանգստացրել? Գոնե դուռը բաց թողնեին կամ բանալին որեւէ հարեւանի տային»,-ասում է տիկին Թելլին? Հարեւանները նշում են, որ միայնակ մնալու հետեւանքով այս երեխաների հետ առաջին անգամը չէ, որ փորձանք է պատահում. «Անցած ամիս էլ էլի մենակ էր թողել, երեխեն ընկել էր պլիտի վրա, այրվածքներ էր ստացել, ահագին պառկեց հիվանդանոցում, բա դա մերա?»? Դեպքի վայրում աշխատող Վանաձորի քննչական բաժնի քննիչներն իրականացնում էին օպերատիվ-քննչական աշխատանքներ? հրդեհի պատճառները պարզելու նպատակով? Մեզ հետ զրույցում Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Տարոն Թադեւոսյանը նշեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օրենսգրքի 232-րդ հոդվածի երկրորդ մասով? Թե ինչից է հրդեհն առաջացել, ոստիկանները դժվարացան ասել: Միայն հարեւանները եզրակացրին, որ հնարավոր է ջեռուցման սալիկից` «պլիտա»-ից, բռնկված լինի հրդեհը:Ինչեւէ, անկախ նրանից, թե իրավապահներն ինչ պատիժ կսահմանեն ծնողին, որն իր բաժին մեղքն ունի սեփական երեխաների մահվան մեջ,  իրական պատիժը նրանք արդեն ստացան` երեխաներն այլեւս չկան:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ Վանաձոր




Լրահոս