«Ռոսիա 1» հեռուստաալիքով «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ ԼԴՊՌ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին «պայթեցրել» է դահլիճն իր անեկդոտով, փոխանցում է Vesti.ru-ն:
Քաղաքական գործիչը հետևյալ անեկդոտն է պատմել.
«Բարաք Օբաման ունի 3 կոճակ՝ դեղին, կանաչ և կարմիր: Կանաչը սեղմի՝ Եվրոպան կվերանա, դեղինը սեղմի՝ Չինաստանը կվերանա, կարմիրը սեղմի՝ Ռուսաստանը կվերանա: Իսկ Մերկելն ասում է. «Իմ տատիկն ուներ 3 զուգարանակոնք՝ ոսկե, արծաթե և հախճապակե, սակայն երբ ռուսները մտան Բեռլին, նա տակն արեց միջանցքում»»: