ՀԱՐՑ-Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը մի արաբ շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Ուրեմն էսպես կասեմ, Հայաստանում բոլոր չափանիշները ծուռ են դրված, Հայաստանում հիմա ծուռ հայելիների թագավորություն է: Մարդիկ բարոյականությունը մոռացել են, վերեւ-ներքեւ, ավել-պակաս, բարձր-ցածր, ամեն ինչ: Գիտե՞ք, բացարձակ մի շրջանում այս հարցը դնենք ու ասենք, թե այս հարցը ինչպես է, շատ դժվար է, ես դա կարող եմ ասել: Միայն մի պատճառով` բոլոր հարցերում մենք սխալ ենք հիմա, գրեթե չկա հարց, որում մենք ճիշտ ենք: Եվ նույն մարդիկ, որոնք այս հարցում էլ են սխալ կատարել, նրանք ուղղակի կյանքի ընդհանուր անցուդարձի բաղկացուցիչ մասն են կազմում: Կյանքի կոնտեկստից պոկել ու ասել` այս մարդը կամ այն մարդը սխալ է, չի լինի, հնարավոր չէ: Սասուն Միքայելյանը գտնվում է նեղության մեջ, բոլորը պետք է ինչ-որ բան անեն նրան օգնելու համար, այլ դրսեւորումներն ուղղակի անընդունելի են, աններելի: Ես նորից եմ կրկնում` մարդիկ ինչ-որ հիմա կատարում են, կատարում են լրիվ այլ թագավորության մեջ, նրանք հիմա կապ չունեն Հայաստանի, հայկական չափանիշների հետ: Իսկ ելքն այսօր ես փորձեցի ասել հանրահավաքի ժամանակ: ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
ԲՈԼՈՐՍ ԷԼ ՍԽԱԼ ԵՆՔ ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ